Զիմբաբվեի բանակը շարժվել է դեպի մայրաքաղաք Հարարե, որտեղ հայտարարել է, թե զինված հեղաշրջում չի իրականացնում և նախագահ Ռոբերտ Մուգաբեին ոչինչ չի սպառնում, սակայն թիրախավորել է «հանցագործներին, ովքեր տնտեսական խնդիրների պատճառ են դարձել»:
Հայտարարությունը տարածվել է պետական հեռուստակայանը գրավելուց հետո: Գիշերվա ընթացքում մայրաքաղաքում պայթյուններ և կրակոցներ են հնչել, ռազմական տեխնիկան տեղակայվել է Հարարեի շրջակայքով: