Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ տնօրենի պնդմամբ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի մտահոգությունները չափազանցված են


ԱԷՄԳ տնօրեն Յուկիյա Ամանո, արխիվ
ԱԷՄԳ տնօրեն Յուկիյա Ամանո, արխիվ

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հերքում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե գործակալությունը խստորեն չի հետևում, որպեսզի Իրանը կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ամանոն երեկ պնդել է, թե ԱՄՆ-ի մտահոգությունները չափազանցված են:

«Մենք մուտք ենք ունեցել բոլոր այն տարածքներ, որոնք պետք է դիտարկեինք», - ասել է նա, հավելելով, որ մասնագետները կարողացել են մուտք գործել այդ տարածքներ՝ իրենց այցի մասին իրանական կողմի պատասխանատուներին նախազգուշացնելով ընդամենը երկու ժամ առաջ:

Անցյալ շաբաթ Իրան կատարած այցից հետո ԱԷՄԳ-ը հայտարարեց, որ պաշտոնական Թեհրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ Միացյալ Նահանգները պնդում է, որ բալիստիկ հրթիռների փորձարկումներով Իրանը խախտում է միջուկային պայմանագրի ոգին: Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ համաձայնագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG