Մատչելիության հղումներ

Գործող պայմանագրի շրջանակում Մոսկվան մոտ օրերս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին. Սերժ Սարգսյան


Սերժ Սարգսյան, արխիվ
Սերժ Սարգսյան, արխիվ

Մոսկվան գործող պայմանագրի շրջանակներում մոտ ժամանակներս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին։ Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մինչև տարեվերջ մենք ավարտին կհասցնենք նախկին համաձայնագիրը։ Մոտ օրերս մենք սպասում ենք նոր մատակարարման և մինչև տարեվերջ կփակենք բոլոր հարցերը՝ կապված նախորդ համաձայնագրի հետ», - ասել է Հայաստանի նախագահը։

Նշենք, որ խոսքը 2015-ին կնքված 200 միլիոն դոլարի վարկի մասին է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG