Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր շարունակելու է Սերբիա երկօրյա այցը՝ շարժվելով դեպի երկրի մահմեդական շրջան:
Երեկ Բելգրադում Էրդողանը բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Թուրքիայի նախագահը ավելի շատ ներդրումներ է խոստացել, այդ թվում՝ Սերբիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքները կապող մայրուղու կառուցման նպատակով:
Երկու երկրների ղեկավարները երեկ բարեփոխված առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կբացի թուրքական շուկան որոշ սերբական ապրանքների համար:
Փորձագետների գնահատմամբ` այս այցով Էրդողանը փորձում է մեծացնել պաշտոնական Անկարայի ազդեցությունը Բալկաններում: