Մատչելիության հղումներ

Քիմիայի Նոբելյան մրցանակը՝ երեք գիտնականների


Քիմիայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակին արժանացան Ժակ Դյուբոշեն՝ Շվեյցարիայից, Գերմանիայում ծնված ԱՄՆ քաղաքացի Ջոաքիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը՝ Մեծ Բրիտանիայից: Երեք գիտնականներին հեղինակավոր մրցանակը շնորհվեց կրիո-էլեկտրոնային մանրադիտակը մշակելու համար, այսօր հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

Ըստ հաղորդագրության՝ գիտնականների հայտնագործած «սառը մեթոդը» պարզեցնում և բարելավում է կենսամոլեկուլների պատկերումը: «Այս մեթոդը կենսաքիմիան տեղափոխեց նոր դարաշրջան», - ասված է Շվեդիայի թագավորական ակադեմիայի հայտարարությունում:

Մրցանակի դրամական պարգևը 9 միլիոն շվեդական կրոն է՝ 1․1 միլիոն դոլար:

Այս շաբաթ ավելի վաղ շնորհվել են Նոբելյան մրցանակները բժշկագիտության և ֆիզիկայի բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG