Մատչելիության հղումներ

Լրագրող Նիկոլայ Սեմենան մեղավոր ճանաչվեց Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր հնչեցնելու մեջ


Ղրիմի Սիմֆերոպոլի դատարանը լրագրող Նիկոլայ Սեմենային մեղավոր է ճանաչել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր հնչեցնելու մեջ՝ դատապարտելով նրան երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման ինչպես նաև 3 տարով արգելել լրագրողին հասարակական գործունեությամբ զբաղվել:

Խոսքը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի նախագծի՝ "Крым.Реалии"-ի կայքում 2016 թվականին հրապարակված հոդվածի մասին է, որը հիմք է հանդիսացել լրագրողին պատասխանատվության ենթարկելու համար:

Լրագրողը չի ընդունում մեղքը և բազմիցս հայտարարել է, որ իրագործել է ազատ խոսքի իր իրավունքը:

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, իրավապաշտպան և լրագրողական մի շարք միջազգային կազմակերպություններ Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել ղրիմցի լրագրողի դեմ դատական հետապնդումից և ազատ արձակել նրան:

Դատավճիռը դատապարտել է նաև «Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի» նախագահ Թոմ Քենթը: - «Սեմենայի գործը կանխամտածված փորձ է՝ լռեցնելու Ղրիմի անկախ ձայները և խոչընդոտելու լրագրողական առաքելությունը»,- հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG