Մատչելիության հղումներ

Նեթանյահուն պահանջում է փոխել կամ չեղարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 19-ը սեպտեմբերի, 2017թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Իսրայելը կկանխի Իրանի կողմից Սիրիայում ռազմական բազաների հիմնումը:

Նեթանյահուն ևս, ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր վերջին հարցազրույցում, պահանջել է փոփոխություններ կատարել երկու տարի առաջ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրում: Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը փորձում է «իրանական վարագույրն» իջեցնել Միջին Արևելքի երկայնքով՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական:

«Փոխե՛ք այն կամ չեղարկե՛ք այն», - խոսելով միջուկային համաձայնագրի մասին՝ ասել է Նեթանյահուն:

Իրանի ղեկավարները անմիջապես չեն արձագանքել Նեթանյահուի հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG