Ռուսաստանը և Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցում դիվանագիտական լուծումների վերադառնալու կոչ են արել, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Միացյալ Նահանգները և դաշնակիցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու և այդ երկրին ռազմական պատասխան տալու հնարավորություն մասին են հայտարարել:
Կիրակի օրը Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբ փորձարկելու մասին, ինչից հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մտադիր է զանգվածային հարված հասցնել, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ Միացյալ Նահանգների դաշնակիցներին։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգներին դեսպան Նիքի Հեյլին երեկ խոստացել է նոր պատժամիջոցների բանաձևը շրջանառության մեջ դնել այս շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ այն քվեարկության դնելու նպատակով:
ԱՄՆ-ի ու դաշնակիցների և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունն աճեց, երբ պաշտոնական Փհենյանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքն այսուհետև հասանելի է իր նոր միջմայրցամաքային հրթիռների համար և սպառնաց հարված հասցնել Խաղաղ Օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզուն:
Oգոստոսի 29-ին էլ Հյուսիսային Կորեայի արձակած վերջին հրթիռներից մեկն անցավ Ճապոնիայի վրայով: