Վաղը՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա Աշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ արդեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Երևանում Հայաստանը կընդունի Դանիայի հավաքականին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը։
Նշենք, որ մրցաշարային աղյուսակում Դանիան 10 միավորով երկրորդն է, Հայաստանի Ռումինիայի հավաքականները 4-րդ և 5-րդ տեղերում են՝ 6-ական միավորով: