Մատչելիության հղումներ

Թուրքիան «կողմնակալ» է որակել ԱՄՆ-ի դատարանի մեղադրանքը Էրդողանի թիկնազորի 15 անդամներին


Ոստիկանները ծեծկռտուքից հետո՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ, 16-ը մայիսի, 2017թ.
Ոստիկանները ծեծկռտուքից հետո՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ, 16-ը մայիսի, 2017թ.

Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ իր անհամաձայնություն է հայտնել նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի 15 անդամներին՝ Միացյալ Նահանգների ներկայացրած մեղադրանքի կապակցությամբ:

Նրանք մեղադրվում են ատելության հողի վրա հարձակում իրականացնելու մեջ:

Մայիսին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքող ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծի ենթարկել նրանց:

Միացյալ Նահանգների ներկայացրած մեղադրանքը Թուրքիան «կողմնակալ» է անվանել՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել մարդկանց, ովքեր երբեք չեն եղել Միացյալ Նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG