Մատչելիության հղումներ

ԱՄՆ Թեքսաս նահանգում մոլեգնում է Հարվի փոթորիկը


Միացյալ Նահանգների Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում մոլեգնում է Հարվի փոթորիկը: Այստեղ ռեկորդային քանակությամբ՝ 75 սանտիմետր անձրև է տեղացել, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է, շուրջ 2 հազար մարդ դիմել է փրկարարների օգնությանը։ Քաղաքը հեղեղվել է, երեկ ջուրը հասել է մեկ հարկանի տների տանիքների եզրագծին: Եղանակի կանխատեսումները առաջիկա օրերի համար լավատեսական չեն:

Թեքսասի հարևան Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100 տոկոս փոխհատուցում է խոստացել փոթորկից տուժածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG