Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Բուխարեստ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հունգարիայի միակ ատոմակայանի ընդլայնման աշխատանքները կարող են սկսվել հաջորդ տարի։
Պայմանագիրը կնքվել է 2014-ին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած այցի ժամանակ 10 միլիարդ եվրո վարկի պայմանագր էր ստորագրել Մոսկվայի հետ՝ սովետական ժամանակաշրջանի ատոմակայանը ընդլայնելու համար:
Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո Եվրոպան թույլատրեց Հունգարիային ընդլայնել ատոմակայանը:
Նախագծի քննադատները կարծում են, որ այն մեծացնում է Հունգարիայի կախվածությունը Ռուսաստանից:
Պուտինի փետրվարյան այցի ժամանակ հազարավոր հունգարացիներ բողոքի ակցիա անցկացրին՝ կոչ անելով վարչապետ Օրբանին դադարեցնել Հունգարիայի «պուտինիզացիան»: