Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի:
Ըստ տեղի իշխանությունների, 19 մարդ դեռ շարունակում է մնալ հիվանդանոցներում, հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ի առավոտյան ուղևորատար ավտոբուսն ընկել է ծովը: Վթարի պահին ավտոբուսում եղել է 41 մարդ: