Մատչելիության հղումներ

Մոլդովան Մերձդնեստրի մարզից ռուսական զորքերի դուրսբերման հարցով դիմել է ՄԱԿ-ին


Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում
Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում

Մոլդովայի իշխանությունները նամակով դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով սեպտեմբերին կայանալիք Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդգրկել Մոլդովայի Մերձդնեստրի մարզից ռուսական զորքերի դուրսբերման հարցը:

«25 տարի շարունակ, խաղաղապահ առաքելության քողի տակ, Ռուսաստանի Դաշնությունը սպառնում է մեզ՝ զորքեր և սպառազինություն տեղակայելով մեր երկրի տարածքում», - հաստատելով նամակի առկայությունը՝ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Սանդուն:

Ռուսաստանը շուրջ հազար զինվորականներ է պահում Մերձդնեստրում, որոնք, Մոսկվայի պնդմամբ, հսկում են սովետական ժամանակաշրջանից մնացած հսկա զինապահեստները և մինչև 500 խաղաղապահներ՝ Մոլդովայի և իր արևելյան անջատական շրջանի հետ 25 տարի առաջ կնքված խաղաղությունը պահպանելու նպատակով:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երեկ իր առարկությունն է հայտնել՝ Մոլդովայի նամակի վերաբերյալ: «Մեզ հետ երբեք չենք քննարկել այդ հարցը և չեն նախազգուշացրել այս քայլի մասին: Եվ իհարկե սա չի նպաստի խաղաղության պահպանմանը, որը հաստատվել էր տարիներ առաջ», - ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG