Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան հաջի կապակցությամբ կվերաբացի Կատարի հետ սահմանը


Սաուդյան Արաբիա - Մահմեդական սրբավայրերը Մեքքայում, արխիվ
Սաուդյան Արաբիա - Մահմեդական սրբավայրերը Մեքքայում, արխիվ

Սաուդյան Արաբիան երեկ հայտարարել է, որ կվերաբացի Կատարի հետ սահմանը՝ թույլատրելով այդ երկրի քաղաքացիներին մասնակցել հաջին՝ մահմեդականների ամենամյա ուխտագնացությանը Մեքքա: Որոշումը կայացվել է երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո:

Արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հունիսի սկզբին հայտարարեցին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու և շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Պաշտոնական Դոհան հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG