Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վաղը Քեմփ Դեյվիդի նստավայրում ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հավաք է հրավիրել՝ քննարկելու Վաշինգտոնի ռազմավարությունը Աֆղանստանում և Հարավային Ասիայում:
Մամուլի համաձայն, Թրամփի և Պենտագոնի միջև հակասություններ կան Աֆղանստանում անհրաժեշտ ռազմավարության վերաբերյալ: ԱՄՆ նախագահը առարկում է Աֆղանստանում նոր ստորաբաժանումներ տեղակայելու՝ ռազմական գերատեսչության առաջարկներին:
Այսօրվա դրությամբ Աֆղանստանում ծառայում է 8 հազար 400 ամերիկացի: