Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իրանը միանշանակ դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեին


Թուրքիայի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարը (ձախից) և Մոհամադ Բաղերին հանդիպում են Անկարայում, 15-ը օգոստոսի, 2017թ․
Թուրքիայի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարը (ձախից) և Մոհամադ Բաղերին հանդիպում են Անկարայում, 15-ը օգոստոսի, 2017թ․

Թուրքիան և Իրանը միանշանակ դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Անկարա կատարած եզակի այցի ժամանակ:

Երկու երկրներում էլ բավականին մեծ քրդական համայնքներ կան, որոնք անկախության ձգտումներ ունեն: Թեհրանն ու Անկարան հայտարարել են, որ այդ հանրաքվեն կարող է տարածաշրջանում անհանգստությունների առիթ դառնալ:

Իրաքի 5-միլիոնանոց քրդական համայնքի հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերին: ԱՄՆ-ը քրդերին հորդորել է հետաձգել հանրաքվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG