«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում:
Տեսանյութում դիմակավորված անձը, ում ձեռքին եղել է AK-47 ավտոմատ, հարձակումներ է խոստացել նաև Իրաքի շիաների դեմ:
Հիշեցնենք, հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ՝ նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը: