Մատչելիության հղումներ

Ռուսական ինքնաթիռը դիտարկող թռիչք է կատարել Վաշինգտոնում ռազմավարական նշանակության շենքերի վրայով


Պենտագոնի շենքը Վաշնգտոնում
Պենտագոնի շենքը Վաշնգտոնում

Ռուսական Tu-154M ինքնաթիռը Վաշինգտոնում դիտարկող թռիչք է կատարել Միացյալ Նահանգների Կապիտոլիումի շենքի, Կենտրոնական հետախուզական գործակալության, Պենտագոնի և այլ կառավարական շենքերի վրայով:

Թռիչքը իրարանցում է առաջացրել ամերիկյան լրատվամիջոցներում: Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ այն թույլատրված է «բաց երկնքի» պայմանագրի՝ Open Skies Treaty դրույթներով, որը ստորագրել են 32 երկրներ և որը թույլ է տալիս երկրների անանուն դիտարկող ինքնաթիռների թռիչքը միմյանց տարածքների վրայով:

Ցանկացած նման թռիչքից հետո տվյալ երկրին տրամադրվում են բոլոր լուսանկարները, որոնք արվել են դիտարկող ինքնաթիռից:

TU-154 ռուսական օդանավը թռիչք է կատարելու նաև Նյու Ջերսի նահանգում Բեդմինսթերի վրայով: Այդ բնակավայրում հիմա իր արձակուրդն է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Բացի այդ, օդանավը կանցնի Մերիլենդ նահանգում Քեմփ Դեյվիդի վրայով, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահների հանգստյան տունը:

Պենտագոնի խոսնակ Դեն Գաֆնին ասել է, որ չի կարող խոսել ռուսական օդանավի երթուղու մասին, քանի դեռ հսկողական առաքելությունը չի ավարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG