ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հայտարարել է, որ Սիրիայում պատերազմական հանցագործությունները քննող ՄԱԿ-ի հանձնաժողովը պետք է շարունակի աշխատանքը՝ չնայած հետաքննող նախկին դատախազ Կարլա դել Պոնտեի հրաժարականին:
Դել Պոնտեն օրերս հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը ՄԱԿ-ի հանձնաժողովում՝ դրա անգործության պատճառով: