Աֆղանստանի հատուկ ծառայություններն այսօր հայտարարել են, որ Քաբուլում առգրավել են ավելի քան 16 տոննա պայթուցիկ տեղափոխող բեռնատար: Պայթուցիկը թաքցված է եղել որպես թռչնի կեր մակնշված տուփերում: Հինգ մարդ ձերբակալվել է:
Իրավապահների հաղորդմամբ, բեռնատարը Պակիստանի համարանիշերով է եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Քաբուլում հզոր պայթյուն տեղի ունեցավ, որի զոհ դարձավ 150 մարդ, 400-ից ավելին վիրավորվեցին: Ոչ մի խմբավորում չստանձնեց պայթյունի պատասխանատվությունը:
Հարկ է նշել, որ «Թալիբան» խմբավորման զինյալներն են ակտիվացրել հարձակումները այս տարվա ապրիլից: ՄԱԿ-ի գնահատականներով ավելի քան 26 հազար 500 քաղաքացիական անձինք են մահացել շուրջ 50 հազարը վիրավորվել Աֆղանստանում 2009-ի հունվարից ձգվող զինված կոնֆլիկտի հետևանքով: