Մատչելիության հղումներ

Թրամփն առաջարկում է պաշտոնանկ անել Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատարին


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս (աջից) և Աֆղանստանում ամերիկյանզ զորքերի հրամանատար Ջոն Նիքոլսոն, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս (աջից) և Աֆղանստանում ամերիկյանզ զորքերի հրամանատար Ջոն Նիքոլսոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հեռացնել աշխատանքից Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար Ջոն Նիքլսոնին, որովհետև նա չի կարողանում հաղթել պատերազմում, ու «Թալիբան»-ի դեմ պայքարը մնում է փակուղային վիճակում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ իր խորհրդականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը ասել է, թե ցանկանում է իմանալ՝ վերջիվերջո ինչ ավարտ է նախանշվում 16 տարի ձգվող պատերազմում:

Պենտագոնը Աֆղանստանի համար նոր ռազմավարություն էր նախապատրաստում: Տարածված լուրերի համաձայն՝ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը խորհուրդ էր տվել մեծացնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվակազմը՝ 4 հազարից հասցնելով 8 հազար 400-ի՝ այնքան, որքան զինծառայող ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիան, սակայն Թրամփն առայժմ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG