Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է, որ սառեցնում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ֆինանսական միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավազորության ներքո:
Պաշտոնական Վաշինգտոնը Մադուրոյին անվանել է «դիկտատոր, որը սպառնում է իր երկրի ժողովրդավարությանը»:
Նշենք, որ Մադուրոն ցանկանում է փոխել երկրի Սահմանադրությունը, ինչը նրան հանրավորություն կտա որոշումներ կայացնել՝ շրջանցելով խորհրդարանը։
Մարտի վերջին երկրի գերագույն դատարանը, հիշեցնենք, օրենսդրական լիազորություններով օժտելով Մադուրոյին, ըստ էության, նրան հնարավորություն տվեց իր որոշումներում շրջանցել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը: Այս որոշումը դարձավ դժգոհ զանգվածին փողոց դուրս բերելու հիմնական պատճառը: