Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն այսօր Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Երեկ տեղի ունեցած պաշտոնական ճաշի ժամանակ Փենսը Վրաստանի ղեկավարությանն է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որով վերջինս աջակցություն է հայտնում Վրաստանին:
ԱՄՆ-ի փոխնախագահը ծրագրում է ներկա գտնվել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժություններին, որին մասնակցում է նաև Հայաստանը:
ԱՄՆ փոխնախագահն այցելում է երեք երկրներ, որոնք մտահոգություն են հայտնել իրենց երկրներում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ:
Փենսն արդեն այցելել է Էստոնիա, Վրաստանից հետո նրա հաջորդ կանգառը Չերնոգորիան է: