Սիրիայի Հոմս շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծությունից զոհվել է RT Arabic-ի հետ համագործակցող լրագրող Խալեդ Ալխաթեբը, իսկ նրա օպերատոր Մուտազոմ Յակուբը վիրավոր է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է RT-ն։
Ալխաթեբը 25 տարեկան էր, նա սովորում էր Դամասկոսի համալսարանում։ Մահվանից ժամեր առաջ նա Ֆեյսբուքում գրել էր, որ գնում է կառավարական ուժերի կողմից ազատագրվող Սուխնա քաղաք։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ լրագրողի ընտանիքին անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի։