Մատչելիության հղումներ

Պակիստանի խորհրդարանը օգոստոսի 1-ին նոր վարչապետ կընտրի


Նավազ Շարիֆ, արխիվ
Նավազ Շարիֆ, արխիվ

Պակիստանի խորհրդարանը օգոստոսի 1-ին նոր վարչապետ կընտրի։

Պակիստանի գերագույն դատարանը հուլիսի 28-ին պաշտոնազրկեց երկրի գործող վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով:

Դատավորը հայտարարեց, որ Շարիֆը չի կարող խորհրդարանի անդամ լինել, ինչպես նաև չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Դատարանի որոշումից հետո գործող վարչապետը հրաժարական տվեց։

Նշենք, որ Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG