Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան չի խնդրի


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրեն Ուկրաինայի քաղաքացի է համարում։

«Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, որ մտադիր չէ այլ երկրից քաղաքական ապաստան խնդրել կամ այլ երկրի քաղաքացիություն ստանալ։

Նա անօրինական է որակել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը և պատրաստակամություն հայտնել պայքարել իրավական դաշտում։

Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հայտնի դարձավ հուլիսի 26-ին։ Ուկրաինական TSN գործակալությունը՝ վկայակոչելով միգրացիոն ծառայության աղբյուրները, հայտնել էր, որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել: Մասնավորապես, նա չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Սաակաշվիլին հայտարարել է, որ չնայած դրան՝ մտադիր է վերադառնալ Ուկրաինա և շարունակել պայքարը հանուն բարեփոխումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG