ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ուոլ Սթրիթի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել: Ընդդիմանալով նախագահի այս նշանակմանը՝ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական է ներկայացրել, հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»:
Սփայսերը համատեղում էր Սպիտակ տան խոսնակի և հաղորդակցության տնօրենի պաշտոնները, երբ մայիսին՝ Մայքլ Դաբկեի հրաժարականից հետո վերջին պաշտոնը թափուր էր մնացել:
Սքարամուչին այժմ աշխատում է Export-Import բանկում և Սպիտակ տանը իր աշխատանքը կսկսի օգոստոսին, հայտնել է ԱՄՆ վարչակազմը: