Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, որ անցած 24 ժամում երկրի արևելքում 9 ուկրաինացի զինծառայող է զոհվել՝ ռուսամետ անջատականների կողմից իրենց դիրքերի հրետակոծության սաստկացման հետևանքով:
Ըստ նախարարության խոսնակ Անդրիյ Լիսենկոյի, զինծառայողներից 6-ը սպանվել են Դոնեցկի տարածաշրջանում, մյուս 3-ը՝ Լուգանսկի տարածաշրջանում պայթուցիկ սարքը տրորելու հետևանքով:
Նշվում է, որ մեկ օրում զոհերի նման թիվը բարձր է վերջին ամիսների համար:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլին սկիզբ առած պատերազմում մինչ օրս 10 հազարից ավելի մարդ է սպանվել: