Վիեննայում գտնվող միջազգային արբիտրաժային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է 5.4 միլիոն եվրո փոխհատուցում վճարի Նիդերլանդներին՝ 4 տարի առաջ «Գրինփիս»-ի նավը բռնագրավելու համար:
2013 թվականին Ռուսաստանի անվտանգության ուժերը բռնագրավեցին ակտիվիստների նավը միջազգային ջրերում, երբ վերջիններս բողոքի ակցիա անցկացրեցին ծովում նոր նավթային պլատֆորմի բացման դեմ: Ակցիայի մասնակիցները բանտարկվեցին Ռուսաստանում և ազատ արձակվեցին միայն ամիսներ անց: