Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, ԵԱՀԿ-ը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակ Բորիս Գրիզլովը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում «Մալոռուսիա» («Փոքր Ռուսաստան») անվամբ պետություն հիմնելու հայտարարության առնչությամբ:
Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները, հիշեցնենք, հայտարարել են «Մալոռուսիա» պետություն ստեղծելու մտադրության մասին, որն ընդգրկելու է ոչ միայն նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև ամբողջ Ուկրաինան: