Միացյալ Նահանգները հաստատում է, որ հուլիսի 3-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել միջազգային արձագանք տալ այս փորձարկմանը, քանի որ այն սպառնալիք է բոլոր երկրների համար:
«Բոլոր ազգերը պետք է հրապարակայնորեն ցույց տան Հյուսիսային Կորեային, որ միջուկային զենքի կիրառումը հետևանքներ ունի», - հայտարարել է Թիլերսոնը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես դատապարտել է հրթիռի փորձարկումը: Նա կոչ է արել պաշտոնական Փհենյանին «դադարեցնել հետագա սադրիչ գործողությունները և ամբողջապես կատարել միջազգային պարտավորությունները»:
Հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ն այսօր հրատապ հանդիպում է հրավիրել՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պահանջով: