Մատչելիության հղումներ

Սերբիան և Կոսովոն համաձայնել են վերսկսել բանակցությունները


Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչի, արխիվ
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչի, արխիվ

Կոսովոյի և Սերբիայի ղեկավարները համաձայնել են վերսկսել բանակցությունները՝ Պրիշտինայի և Բելգրադի միջև ամիսներ շարունակվող լարվածությունը մեղմելու համար:

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ապրիլի 2-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Թաչիի խոսքով՝ ինքն ու Վուչիչը համաձայն են «միասին աշխատել բոլոր խնդիրներին լուծում գտնելու համար»:

Վուչիչի կողմից վարչապետ նշանակված Անա Բրնաբիչն էլ հայտարարել է, որ Սերբիայի նպատակը «Կոսովոյի հետ խաղաղության և համագործակցության քաղաքականությունն է, ալբանացի ժողովրդի հետ պատմական հաշտեցումը» :

Կոսովի 1.8 միլիոն բնակչության մոտ 90 տոկոսը էթնիկ ալբանացիներ են: 2008 թվականին Կոսովն իրեն հռչակեց Սերբիայից անկախ պետություն: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, սակայն 2011 թվականին Եվրամիության նախաձեռնությամբ համագործակցության շրջանակ է ստեղծվել Բելգրադի և Պրիշտինայի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG