Washington Post-ը հաղորդում է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը դեռ 2016-ի օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեղեկացրել է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակիորեն ներգրավված է ամերիկյան նախագահական ընտրությունները խաթարելուն ուղղված կիբերհարձակումներում:
ԿՀՎ-ի զեկույցում նշվում է, որ Վարչությունը փաստեր ունի, որ Պուտինի «հստակ հրահանգներ» է տվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վնասելու և Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ապահովելուն ուղղված օպերացիա իրականացնելու վերաբերյալ:
Այդ ժամանակ ամերիկյան հետախուզական գործակալության պաշտոնյաներն արդեն գիտեին այն մասին, որ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները կոտրել են Դեմոկրատական կուսակցության համակարգիչները, սակայն 2016-ի օգոստոսին անցկացված գաղտնի բրիֆինգը, ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի, նախագահ Օբամայի համար «ճշմարտության պահն էր», երբ նրան հստակ տեղեկատվություն տրվեց Պուտինի մտադրությունների մասին, գրում է Washington Post-ը: