Մատչելիության հղումներ

Մակրոնի կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացավ


Էմանյուել Մակրոնը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ժամանակ, 18-ը հունիսի, 2017թ.
Էմանյուել Մակրոնը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ժամանակ, 18-ը հունիսի, 2017թ.

Ընտրությունների արդյունքում նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր դարձան 4-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով:

Նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր դարձան 4-ը: Հայ մասնակիցներից Պասկալ Շամասյանը, հավաքելով 45 տոկոս ձայներ, իր ընտրատարածքում զիջեց «Հանրապետականներ» կուսակցության թկնածու Վալերի Բուայեին, որը ստացել էր քվեների 55 տոկոսը: Վալերի Բուայեն հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առաջ մղմանն ուղղված գործունեությամբ: Պատգամավորներ են դարձել ֆրանսահայեր Դանիել Ղազարյանը, Ժակ-Մարի Լուսյանը, Նադյա Եսայանը և Գիյոմ Գասպարյանը:

Նախագահի կուսակցությունն այժմ 577 տեղանոց խորհրդարանում շուրջ 370 մանդատ ունի, այդ թվում՝ դաշնակից «Դեմոկրատական շարժում» (MoDem) կուսակցության մանդատները: «Աջ պահպանողական հանրապետականներ» և «Անկախների դեմոկրատական միություն» կուսակցությունները հաղթել են 133 տեղամասերում:

Նախկին իշխող ուժը՝ Սոցիալիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել, ստանալով ընդամենը 32 մանդատ»: Ազգայնական Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը նվաճել է 6 մանդատ, ևս 6 մանդատ է ստացել «Ազգային ճակատ»-ի դաշնակից «Ոտքի Ֆրանսիա» շարժումը: Մնացյալ ձախակողմյան ուժերը, այդ թվում կոմունիստները, միասին խորհրդարանում ստացել են 26 տեղ: Ենթադրվում է, որ այդ ուժերը կմիավորվեն խորհրդարանական մեկ խմբի մեջ:

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն աչքի ընկավ մասնակցիների ընդգծված պասիվությամբ՝ 47 միլիոն ընտրողներից միայն 20 միլիոնն է ներկայացել տեղամասեր ու քվեարկել: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 11-ին:

Մայիսի 7-ին ձայների շուրջ 66 տոկոսով Էմանյուել Մակրոնն ընտրվել էր Ֆրանսիայի նախագահ: Դիտորդները նշում էին, որ առանց խորհրդարանում հուսալի մեծամասնություն ապահովելու, երիտասարդ նախագահին չի հաջողվի արդյունավետ կերպով կյանքի կոչել նախընտրական խոստումները: Մակրոնն այժմ հաջողեց նաև խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG