ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կայցելեն Բաքու։
Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները հունիսի 10-ին Երևանում հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Համանախագահներն այցելեցին նաև Ստեփանակերտ: