Մատչելիության հղումներ

Վրաստանի Հանրային հեռարձակողը դադարեցնում է «Ազատության» ծրագրերի հեռարձակումը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ծանուցվել է, որ Վրաստանի Հանրային հեռարձակողը հունիսի 17-ից դադարեցնելու է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության՝ մեծ պահանջարկ ունեցող երկու ծրագրերի հեռարձակումը, իբրև պլանավորված վերակազմավորման գործընթացի մաս: Քննադատները, մինչդեռ, պնդում են, որ այդ քայլը ուղղված է անկախ ձայների լռեցմանը, ասված է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրությունում:

Հունիսի 5-ով թվագրված նամակում Վրաստանի Հանրային հեռարձակողը «Ազատության» «Կարմիր գոտի» և «ԻնտերVIEW» ծրագրերի հեռարձակման դադարեցումը հիմնավորել է նոր եթերաշրջանով և «նոր ծրագրեր ներկայացնելու» պլաններով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը հայտարարել է, որ այդ որոշումը «հիասթափեցնող է, քանի որ երկու ծրագրերն էլ կարևոր ներդրում են ունեցել Վրաստանում հանրային բանավեճում և քաղաքական զարգացման գործում»: Նա նշել է, որ ընկերությունը այլ հնարավորություններ է փնտրում և լավատես է, որ հաղորդումները կշարունակվեն այլ հարթակներում:

Վրաստանում մի շարք լրագրողական կազմակերպություններ քննադատել են Հանրային հեռարձակողի որոշումը:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատություն 2017» զեկույցում Վրաստանը 198 երկրների մեջ 102-րդ տեղում է՝ որպես «մասամբ ազատ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG