Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի տնօրեն Ռոման Ռուբանովի նկատմամբ 10-օրյա վարչական կալանք է սահմանել՝ երկուշաբթի օրը Մոսկվայի Սախարովի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ազատազրկվեց 30 օրով։