Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնց համաձայն` 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար կառուցվող շինություններում աշխատող որոշ բանվորներ չեն վարձատրվել:
Ըստ կազմակերպության, բանվորներին ստիպել են աշխատել վտանգավոր և ցուրտ պայմաններում, կամ հաշվեհարդար են տեսել՝ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար: