Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն․ Թրամփը իրավունք ունի, բայց մտադիր չէ պաշտոնանկ անել Մյուլերին


Ռոբերտ Մյուլեր, արխիվ
Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի աշխատանքից ազատել իր իսկ կողմից մեկ ամիս առաջ հատուկ դատախազի պաշտոնում նշանակված Ռոբերտ Մյուլերին, սակայն նման մտադրություն չունի:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Մյուլերը ղեկավարում է Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունը: Ինքը ԱՄՆ նախագահը այդ հետաքննությունը որակել էր որպես «վհուկների որս»:

Հիշեցնենք՝ անցած օրերին տեղեկություն տարածվեց, որ Դոնալդ Թրամփը քննարկում է Ռոբերտ Մյուլերի պաշտոնանկության հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG