Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը խուլիգանություն է վերաորակել


Ոստիկանները անվտանգության միջոցառումներ է իրականացնում Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, 8-ը հունիսի, 2017թ.
Ոստիկանները անվտանգության միջոցառումներ է իրականացնում Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, 8-ը հունիսի, 2017թ.

Կիևում ամերիկյան դեսպանատան մոտ պայթյունից հետո իրականացված լրացուցիչ փորձաքննության արդյունքում իրավապահները հերքել են ահաբեկչության վարկածը՝ տեղի ունեցածը որակելով խուլիգանություն։

«Պայթուցիկ սարքը, որը նետել են դեսպանատան տարածք, չէր կարող որևէ մեկին վնասել։ Հետևաբար որոշում է կայացվել տեղի ունեցածը որակել որպես խուլիգանություն», - ասված է Կիևի ոստիկանության հաղորդագրությունում։

Պայթյունը, հիշեցնենք, տեղի է ունեցել հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Ըստ ոստիկանության, անհայտ անձը պայթուցիկ սարքը նետել է դիվանագիտական առաքելության տարածք։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ինչպես ոստիկանությունն է տեղեկացրել, ահաբեկչության հոդվածով։

Դեսպանությունը հայտարարել է, որ դեպքը ահաբեկչական ակտ չի համարում։ «Պայթյունից դեսպանության սեփականությունը չի վնասվել, անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Դեսպանությունը աշխատում է իր բնականոն ռեժիմով։ Այս պահին մենք չենք գտնում, որ տեղի ունեցածը ահաբեկչական ակտ է», - ասված է դեսպանության հաղորդագրությունում։

Ոստիկանությունը հայտնում է, որ ճշտում է դեպքի հետ առնչություն ունեցողների շրջանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG