Մատչելիության հղումներ

Վենեսուելայում բողոքի ցույցերին առնվազն 80 մարդ է սպանվել. վենեսուելացի նախարար


Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանների բախում մայրաքաղաք Կարակասում, մայիս, 2017թ․
Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանների բախում մայրաքաղաք Կարակասում, մայիս, 2017թ․

Առնվազն 80 մարդ է մահացել Վենեսուելայում ապրիլից սկիզբ առած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին երեկ հայտարարել է երկրի հաղորդակցություն և տեղեկատվության նախարարը՝ նշելով, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։

Նշենք, որ նավթով հարուստ այս երկրում ընդդիմությունը և ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը, պնդելով, որ հենց կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն:

Բողոքի ակցիաներն սկսվեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Վենեսուելայի խորհրդարանում՝ Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները:

Խորհրդարանի նախագահ Խուլիո Բորխեսը Գերագույն դատարանի որոշումը հեղաշրջում որակեց՝ մարդկանց կոչ անելով դուրս գալ հրապարակներ: Նա նաև բանակին կոչ արեց չենթարկվել երկրի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG