Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակն իջեցվել է


Ոստիկանները՝ Մանչեսթրում
Ոստիկանները՝ Մանչեսթրում

Մանչեսթրի մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի խմբի անդամները հնարավոր է դեռ ազատության մեջ են, նշել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը՝ միևնույն ժամանակ հայտարարելով երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակն իջեցնելու մասին:

Իրավապահների հաղորդմամբ, նշանակալի հաջողություն է գրանցվել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մեջ: Ոստիկանության հաղորդմամբ, շուրջ հազար մարդ է ներգրավված հետաքննությունում, ովքեր փորձում են վերականգնել Աբեդիի գործողությունները հարձակմանը նախորդած օրերին:

Գործի շրջանակներում 11 մարդ է կալանավորվել, այդ թվում՝ Աբեդիի երկու եղբայրները, նրա հայրը ձերբակալվել է Լիբիայում:

Մայիսի 24-ին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կրիտիկական աստիճանին, ինչը նշանակում է, որ նոր հարձակումների վտանգ կար:

Երկուշաբթի՝ մայիսի 22-ին, Մանչեսթր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 մարդ, 59-ը վիրավորվեցին: Պայթյունն իրականացրեց մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածում է 22-ամյա Սալման Աբեդիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG