Մատչելիության հղումներ

Լամբերտո Զանիերը հայտարարում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր հայտարարել է, որ կազմակերպությունը սկսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի գործունեությունը շարունակելու շուրջ այդպես էլ կոնսենսուս ձեռք չբերվեց:

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումից առաջ դրա մանդատը երկարաձգելու շուրջ ծավալուն բանակցություններ են տեղի ունեցել 2016-ին Գերմանիայի և 2017-ին Ավստրիայի նախագահությամբ, հաղորդում է կազմակերպությունը:

Հիշեցնենք, տարեսկզբին Ադրբեջանը դեմ էր հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը, դա պատճառաբանելով գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման մարդասիրական ծրագրով: Սակայն, այդ ծրագրի կասեցումից հետո անգամ ադրբեջանական կողմը խոչընդոտեց գրասենյակի բյուջեի և մանդատի հաստատմանը, ըստ էության` անհնարին դարձնելով կառույցի աշխատանքը:

Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Զանիերի խոսքով՝ երևանյան գրասենյակը և դրա աշխատակազմը էական ներդրում են ունեցել ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման գործում: «Հայաստանի հետ համագործակցությունը միշտ էլ շատ արգասաբեր է եղել»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ հիմնական երեք ուղղություններով՝ քաղաքական-ռազմական, տնտեսական-բնապահպանական և մարդկային զարգացման: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր աշխատանքը կդադարեցնի օգոստոսի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG