Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը ավարտել է իր գործունեությունը: Նա անցյալ տարվա դեկտեմբերին նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ հայտնելով, որ անձնական և առողջության հետ կապված պատճառներով հրաժարվում է 2009 թվականից զբաղեցրած պաշտոնից:
Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը նամակ է ուղարկել՝ երախտագիտություն հայտնելով Ռուբեն Աբրահամյանին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Հետաքրքրական է, որ հրաժարականի դիմումը ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերին, սակայն այն հրապարակվել է 2017-ի մայիսին: