Մատչելիության հղումներ

Սպիտակ Տունը հերքում է տեղեկությունը, թե Թրամփը խնդրել է դադարեցնել Ֆլինի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի հետաքննությունը


Սպիտակ տունը հերքում է տեղեկությունը, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին դադարեցնել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի ու Ռուսաստանի միջև հնարավոր կապերի հետաքննությունը:

Այդ մասին հաղորդել էին ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով մեկ շաբաթ առաջ Թրամփի կողմից պաշտոնանկ արված Քոմիի զեկույցը, որը նա գրել էր անմիջապես Թրամփի հետ հանդիպումից հետո՝ փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG