Մատչելիության հղումներ

Իրանում երկրաշարժից առնվազն 2 մարդ է մահացել, կան հարյուրավոր վիրավորներ


Իրանի Բոջնուրդ քաղաքի բնակիչները երկրաշարժից հետո, 14-ը մայիսի, 2017թ.
Իրանի Բոջնուրդ քաղաքի բնակիչները երկրաշարժից հետո, 14-ը մայիսի, 2017թ.

Իրան-Թուրքմենստան սահմանին՝ Իրանի Հյուսիսային Խորասան շրջանի Բոջնուրդ քաղաքում տեղի է ունեցել 5.7 բալլ մագնիտուդով երկրաշարժ։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով 2 մարդ է մահացել՝ 54-ամյա մի կին և դեռահաս մի աղջիկ։ Ավելի քան 370 մարդ վիրավորվել է։ Տարածքում տների 40 տոկոսը վնասվել է։

Էպիկենտրոնը գտնվել է Թուրքմենստանի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG