Հարավային Կորեայի նոր նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ազատական քաղաքական գործիչ Մուն Ջե-ինը։
Այսօր ստանձնելով լիազորությունները՝ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում նա հայտարարել է, որ անմիջապես սկսելու է փորձել լուծել ճգնաժամը, որն առաջացել է Կորեական թերակղզում լարվածության սրման ֆոնին։
«Եթե հարկ լինի, ես միանգամից Վաշինգտոն կթռչեմ», - ասել է նա՝ շարունակելով. - «Կթռչեմ Պեկին և Տոկիո, և եթե հնարավորությունները ներեն՝ նաև Փհենյան»։
Մուն Ջե-ինը հաղթանակ է տարել մայիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում՝ ստանալով քվեների 41 տոկոսը։