Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը 640 միլիոն դոլարով կրճատելու համար: Փոխարենը 15 միլիարդ դոլարով ավելացվել է ԱՄՆ ռազմական բյուջեն:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Միությունը ինքնակամ ֆինանսավորում է ՄԱԿ-ի որոշ գործակալությունների բյուջեի կեսը, քանի որ դրանց գործունեությունն անհրաժեշտ է համարում խաղաղությանը նպաստելու գործում: