Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում


Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլն է անցկացվում։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը և ազգայնական Մարին Լե Պենը։

Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն, ընտրողների առնվազն 62-ից 64 տոկոսը քվեարկելու է Էմանյուել Մակրոնի օգտին, իսկ Մարին Լե Պենը հավաքելու է սպասվածից ավելի շատ ձայն։

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ ժամը 20։00-ից հետո, երբ փակվեն բոլոր ընտրատեղամասերը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 23-ին։ Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում էին 11 թեկնածու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG